Պատանի հայ բռնցքամարտիկները նվաճել են 10 մեդալ

 | 

Այս շաբաթ Երևանում ավարտվել է բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը։ Մեդալների քանակով բռնցքամարտի հայկական պատանեկան հավաքականը զբաղեցրել է երկրորդ տեղը, նվաճելով 4 ոսկե, 5 արծաթե և 1 բրոնզե մեդալ։ Հայաստանի բռնցքամարտի Ֆեդերացիան նշել է, որ դա հայկական բռնցքամարտի պատմության մեջ բացառիկ արդյունք է։

Չեմպիոնական տիտղոս են նվաճել Վաղարշակ Քեյանը (48 կգ), Տիգրան Հովսեփյանը (50 կգ) և Ալբերտ Հարությունյանը (75 կգ)։ Արեն Խառատյանը (52 կգ), Սամվել Սիրամարգյանը (70 կգ), Առնո Դարչինյանը (46 կգ), Հեղինե Պետրոսյանը (46 կգ) և Անդրանիկ Մարտիրոսյանը (60 կգ) զբաղեցրել են երկրորդ տեղը, իսկ Տիգրան Խաչատրյանը (80 կգ) դարձել է բրոնզե մեդալակիր։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև