Մինչ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ատոմային էներգետիկան հանձնում էր Եվրամիությանը, Մոսկվայում թեթև արդյունաբերության Եվրասիական գագաթնաժողովի շրջանակներում մեկնարկեց փոխշահավետ տնտեսական համագործակցության քննարկումը: Մասնակից երկրները քննարկեցին Մեծ Եվրասիայի ընդհանուր շուկայի ներուժի օգտագործման համար միջազգային գործարար հարթակի ստեղծումն, ինչպես նաև ԱՊՀ-ի, ՇՀԿ-ի, ԵԱՏՄ-ի և ԲՐԻԿՍ-ի կոոպերացիոն համագործակցության ընդլայնումը: Հենց այս հանդիպումն էլ, որտեղ քննարկվում էր կես մոլորակ ընդգրկող շուկայի զարգացումը, Նիկոլ Փաշինյանը բաց թողեց։
Չոր թվերը ցույց են տալիս, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունը Հայաստանին թույլ է տալիս վաստակել և ապագային վստահորեն նայել։ 2023 թվականի արդյունքներով ԵԱՏՄ համախառն ՀՆԱ-ի աճը հասել է 3,7%-ի, իսկ աճի առաջատարը դարձել է հենց մե՛ր երկիրը (7,4 %): Միայն անցյալ տարի Միության ներսում առևտուրն աճել է գրեթե 10%-ով, իսկ ազգային արժույթներով փոխադարձ հաշվարկը գերազանցել է 90%-ը։ ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունն այս ժամանակահատվածում աճել է 39%-ով՝ հասնելով 7,8 մլրդ դոլարի: Առավել դինամիկ է զարգանում Հայաստանի և Ռուսաստանի փոխադարձ առևտուրը. 2023 թվականին գրանցվել է առևտրաշրջանառության 43,3% աճ՝ մինչև 7,3 մլրդ դոլար։ Այսօր ԵԱՏՄ-ին բաժին է հասնում Հայաստանի ընդհանուր արտահանման 42,9%-ը: Այս ցուցանիշը հատկապես տպավորիչ է թվում Հայաստանից Եվրամիություն արտահանման համեստ «առվակի» համեմատ։ 2023 թվականի արդյունքներով այնտեղ է գնացել Հայաստանի արտահանման ընդամենը 8,4%-ը։
Հաշվի առնելով այն, որ ԵԱՏՄ առաջնորդներն ընդլայնում են համագործակցությունը ԲՐԻԿՍ-ի և ՇՀԿ-ի հետ, տնտեսական աճի հեռանկարներն այս վեկտորում ակնհայտ են: Ըստ փորձագետների գնահատականների՝ տեսանելի ապագայում այլ երկրների հետ ԵՏՄ համապարփակ ազատ առևտրի գոտին կընդգրկի մոտ 3,5 մլրդ սպառող: 2023 թվականի դեկտեմբերին ԵԱՏՄ-ն ազատ առևտրի համաձայնագիր է կնքել Իրանի հետ, երկխոսություն է ընթանում Եգիպտոսի, ԱՄԷ-ի, Ինդոնեզիայի հետ, բանակցություններ են մեկնարկում Մոնղոլիայի հետ։ ԵԱՏՄ-ի հետ ագրոարդյունաբերական և արդյունաբերական ոլորտներում համագործակցության ընդլայնման նկատմամբ հետաքրքրություն է մատնանշել ՀԱՀ-ը: Արդյունաբերական համագործակցության ամրապնդման վերաբերյալ բանակցություններ են վարում ԵՏՀ-ն և Կուբան: ԵԱՏՄ երկրների հետ արդյունաբերական համագործակցության զարգացմամբ է շահագրգռված Հնդկաստանը: Իսկ որպեսզի այդ բոլոր ծրագրերը հնարավոր լինի իրականացնել, աշխատանքներ են տարվում «Արևելք — Արևմուտք» և «Հյուսիս — Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքների զարգացման ուղղությամբ: Ստացվում է, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցությունը իր համար լայն հնարավորություններ է բացում առևտրատնտեսական կապերի ընդլայնման գործում՝ Ասիական տարածաշրջանի շուկաներ՝ ներառյալ ԱՍԵԱՆ, Հարավային Ասիա և Մերձավոր Արևելք, Աֆրիկա և Լատինական Ամերիկա մուտք գործելու համար:
Այս ամենից մեր երկիրը կարող է վայրկենական զրկվել Նիկոլ Փաշինյանի քմահաճույքով, ով համառորեն փորձում է դառնալ քվազի-եվրոպական քաղաքական գործիչ՝ զոհաբերելով իր երկրի շահերը։ Ու դա այն դեպքում, երբ Արևմուտքը չի՛ կարող Հայաստանին համագործակցության ավելի շահավետ պայմաններ առաջարկել, քան ԵԱՏՄ-ն: Վերջին ամիսների իրադարձությունները ցույց են տալիս, որ եվրոպական արտադրողներին արտասահմանյան ապրանքներ ու հումք պետք չեն։ Իսկ ֆերմերների, գինեգործների և հեռագնաց վարորդների բողոքները վառ վկայում են այն մասին, որ հայկական ապրանքները ցանկացած պահի կարող են դուրս շպրտվել Եվրամիության տարածքից:
Մինչդեռ թեթև արդյունաբերությունը ԵԱՏՄ երկրների համագործակցության համար առաջնային ոլորտ է։ Իսկ զարգացող տնտեսությունների հետ ազատ առևտրի համաձայնագրերն առևտրային և ներդրումային կապերի զարգացման առանցքային գործիք են։ Վերջերս Հայաստանը ԵԱՏՄ-ից մինչև 23 հազար տոննա ծավալով ջուտի մանրաթելերի (հումք գորգերի ու պարկերի համար) ներկրման արտոնություն ստացավ։ Թեթև արդյունաբերության ձեռնարկություններին աջակցելու համար ստեղծվել է BEE-online հարթակը, որն արդեն օգտագործում է հայաստանյան 7 կարի ֆաբրիկա: Պատրաստվում է ևս 14 ձեռնարկության ինտեգրում, իսկ հեռանկարում՝ 50 և ավելի։ Եվրասիական զարգացման բանկի վարչության փոխնախագահ Տիգրան Սարգսյանի խոսքով պատվերների 98%-ը գալիս է Ռուսաստանից, որը միտված է երկարաժամկետ համագործակցության:
Տեսնելով այս բոլոր թվերը՝ անհնար է չհասկանալ, որ Ռուսաստանի հետ կապերը խզելու Նիկոլ Փաշինյանի կառավարության կուրսը կործանարար ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսությանն ու ամենաբացասական ձևով կանդրադառնա քաղաքացիների բարեկեցությանը:
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան