ՆԳՆ Փրկարարական ծառայության ներկայացուցիչները հայտնել են անցյալ շաբաթ Հրազդանի կիրճում տեղի ունեցած հրդեհի մասին։ Հաղթանակի կամրջի տակ բռնկված հրդեհի շիջման համար օպերատիվ ուղարկվել է 3 հրշեջ-փրկարարական հաշվարկ, սակայն վտանգը ամբողջությամբ լիկվիդացվել է միայն 2 ժամ անց։
Նշվում է, որ կրակից տուժել են որպես տնակ օգտագործվող 2 վագոն 54 և 22,5 քառակուսի մետր մակերեսով։ Մի փոքր այրվել են նաև երեք ծառ, ավելի լուրջ հետևանքներից հնարավոր է եղել խուսափել։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան