Տնտեսական գիտությունների դոկտոր Գրիգորի Վահանյանը անցյալ շաբաթ պատմել է, որ Հայաստանում վերջին տասնամյակում երկու անգամ կրճատվել է թեկնածուական ատենախոսություն պաշտպանածների թիվը, 150-ով պակասել է գիտությունների դոկտորների թիվը, 1000-ով գիտությունների թեկնածուների թիվը, 2000-ով պրոֆեսորա-դասախոսական անձնակազմը բուհերում։ Սովորողներ և սովորեցնողներ չկան։
Նշվում է, որ մտավոր կապիտալի ինդեքսով մեր երկիրը զբաղեցնում է 91-րդ տեղը, զիջում է մոտակա հարևաններին։ Վահանյանը նաև հայտարարել է, որ Ակադեմիական քաղաքի միտքը, որով հպարտանում են իշխանությունները, աբսուրդ է. ինչպե՞ս կարող են այնտեղ սովորել և աշխատել 44 000 մարդ, եթե այժմ ամբողջ երկրում այդպիսի մարդկանց թիվը կազմում է 80 000։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան