Հայաստանում տնտեսական ակտիվությունն աճել է 11.4%-ով

 | 

Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, 2023 թվականի առաջին կիսամյակում՝ 2022 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշը Հայաստանում աճել է 11,4%-ով: Հունվար-ապրիլ ամիսներին աճը կազմել է 12,2%, հունվար-մայիս ժամանակահատվածում՝ 12,5%: Առավելագույն տնտեսական աճը գրանցվել է առևտրում (+23,6%), ծառայությունների ոլորտում (+16,8%) և շինարարությունում (+17%):

Արդյունաբերությունում տնտեսական աճի ցուցանիշը կազմել է ընդամենը 1%, իսկ էլեկտրաէներգիայի գեներացիան կրճատվել է 2,7%-ով:

Միևնույն ժամանակ շարունակվում է աճն արտաքին առևտրում. ներմուծումն աճել է 73%-ով (մինչև 5 մլրդ 633 մլն դոլար), իսկ արտահանումը՝ 72,8%-ով (մինչև 3 մլրդ 266 մլն դոլար):

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև