Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում մինչ օգոստոսի 2-ը կգործի «Է» ցուցահանդեսը, որը մաս է կազմում «Մատուռ երգչախումբ. հայկական միջնադարյան հոգևոր երաժշտություն» ծրագրին: Դրանում ներկայացված է Սուրեն Մանվելյանի՝ հայկական տաճարների, եկեղեցիների, խաչքարերի գիշերային շուրջ 30 լուսանկար, ինչպես նաև՝ Արմեն Ղազարյանի 15 կտավ կրոնական թեմաներով: Ցուցահանդեսի շրջանակներում անցկացվում են Մատուռ երգչախմբի ելույթները՝ միջնադարյան հոգևոր երաժշտության կատարումներով, և միջնադարյան հոգևոր պոեզիայի և երաժշտության սեմիոտիկան ստուգաբանող դասախոսությունների շարքը:
Ցուցահանդեսի անվանումը պատահական չէ ընտրված: «Է»-ն հայոց այբուբենի յոթերորդ տառն է: Այն նկարագրում է գործողություն կամ առարկայի վիճակ: «Է»-ն բայ է: Նաև՝ դրա թվային նշանակությունը մտածելու կարողությունն է մատնանշում: Իսկ բացի այդ՝ «Է»-ն տառ-Աստված է:
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան