Հայ իրավաբանները ՆԳՆ շենքի մոտ բողոքի ակցիա են անցկացրել։ Մի քանի մասնակիցների հագին “Ոչ բռնությանը” գրությամբ զրահաբաճկոններ են եղել։ Իրավաբանների ակցիաները երկրում սկսվել են այն բանից հետո, երբ իրավաբան Կարեն Ալավերդյանը հայտարարել է, որ Երևանի ոստիկանական բաժանմունքներից մեկում իրեն ծեծի են ենթարկել իր պաշտպանյալի շահերը պաշտպանելիս։
Իրավաբանները պահանջում են ազատել աշխատանքից այն ոստիկաններին, որոնք իրավաբանի նկատմամբ բռնություն են գործադրել։ Նրանք Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին գրավոր պահանջ են ներկայացրել, որի տակ ստորագրել են 878 իրավաբաններ։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան