Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանում քրեական ոստիկանությունը կկազմավորվի արդեն տարվա վերջին։ Դրա հիմնական նպատակը կազմակերպված հանցավորության դեմ պայքարն է, առավել ծանր հանցագործությունների կանխարգելումը, դրանց հայտնաբերումը և բացահայտումը։
Քրեական ոստիկանության կազմավորման շրջանակներում մինչև հունվարի 26-ը հայտերը ընդունվում են, որոնցից հետո կիրականացվեն հսկողական աշխատանքներ։ Մայիսից մինչև աշուն նախատեսվում է ծառայողների պատրաստություն, դրանից հետո կիրականացվեն համապատասխան նշանակումներ։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան