Այսօր լրանում է հայ ժողովրդի մեծ բարեկամ Ալեքսանդր Գրիբոյեդովի ծննդյան 229 ամյակը։ Ժամանակակիցները նրան հիշում են որպես բազմակողմանի զարգացած մարդու պոետ, դրամատուրգ, լեզվաբան, դիվանագետ, Հայաստանի անկախության ջատագով։
Նրա ժամանումով XIX դարի Կովկասում սկսվեց իրադարձությունների մի շղթա, որոնք հանգեցրին պարսիկների ազդեցությունից ապագա Հայաստանի տարածքի ազատագրմանը։ Ընդորում, Գրիբոյեդովը կաբինետներում նստած չէր մնում, ականատեսների վկայությամբ հենց նրա խորհրդով են սկսել կազմավորվել հայերի և վրացիների տեղական ինքնապաշտպանական մարտական խմբերը։ Ինքը գրողը, լինելով սպա, մասնակցել է Նախիջևանի գրավմանը և Երևանի գրոհին։ Գրիբոյեդովը ստացել է «Էրիվանի գրավման համար» մեդալ։ Նա նաև եղել է Երևանի բերդի գրավումից հետո հրապարակված հրամանի հեղինակը։ Նրա միջոցով Ռուսաստանը հայերին իր երախտիքն էր հայտնում աջակցության համար։
Հետաքրքիր է, որ «Խելքից պատուհաս» կատակերգության առաջին բեմադրությունը տեղի է ունեցել հենց ազատագրված Երևանում Սարդարի պալատում։ Նշվում է, որ դա պիեսի միակ բեմադրությունն է, որին Գրիբոյեդովը ներկա է եղել։
Պատերազմից հետո Գրիբոյեդովը կարողացել է ստանալ թույլտվություն 40 հազար հայերի Պարսկաստանից Հայկական մարզ հայրենադարձության համար և դարձել է դրա ակտիվ կազմակերպիչը։ Որպես դիվանագետ նա խմբագրել է խաղաղության պայմանագրի տեքստը և հասել է ավելի լավ պայմանների` Իրանի Կառավարությունը պարտավորվել է չխոչընդոտել հայերի տեղափոխմանը, ինչը նպաստել է Ռուսական Կայսրության տարածքում հայ ժողովրդի միավորմանը և հետագայում հիմք է հանդիսացել հայկական պետականության վերականգնման համար։
Գրիբոյեդովը Հայաստանում եղել է բազմաթիվ անգամներ, ռուս դասական գրողը հայ ժողովրդին օգնել է ոչ միայն ծառայության պարտքով, այլ նաև անկեղծորեն տարված է եղել հնագույն հայկական մշակույթով։ Գրողը անգամ սկսել է աշխատել «Ռոդամիստ և Զենոբիա» պիեսի վրա Հայաստանի և Վրաստանի I դարի պատմության մասին նյութերի հիման վրա։
Ալեքսանդր Գրիբոյեդովի մահը հայ ժողովրդի համար ողբերգություն է դարձել։ Թեհրանի դեսպանատանը սպանված դիվանագետին Հայաստանի տարածքով պատվով տարել են Թիֆլիս։ Երևանի գնդի հրամանատար Նիկոլայ Մուրավյովը հիշում էր. «Բոլոր հայկական քաղաքներում և գյուղերում սգում էին նրա մահը։ Նախիջևանում հոգևորականությունը շուրջառ էր հագել։ Ամբողջ քաղաքը մեծից փոքր դուրս էր եկել Գրիբոյեդովին ընդառաջ և ուղեկցում էր դագաղը, որ սպաները տանում էին ձեռքերի վրա մինչև հրապարակ, որտեղ հայկական եկեղեցի կար…»
Հայաստանը մինչև այսօր էլ հիշում, սիրում և մեծարում է Գրիբոյեդովին։ 1975 թվականին Երևանի կենտրոնում տեղադրվել է նրա հուշարձանը, դրա հեղինակներն են քանդակագործ Հովհաննես Բեջանյանը և ճարտարապետ Սպարտակ Կնթեխցյանը։ Պատվանդանի վրա մակագրված է. «Ալեքսանդր Գրիբոյեդովին երախտապարտ հայ ժողովրդից»։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Իրոք կարելի է հիանալ ,իր նվիրվածության և բարեգութ աշխատանքների համար ,որը մաքուր սրտով տրվել է հայ ժողովրդի տառապանքները կիսելու և բարի աշխատանքներ անելու համար ։
Կեցցես և շնորհակալ ենք ,որ են ժամանակներում էլ եղել են կարեկից ե նվիրված անձնավորություն` դա ԳՐԻԲԱՅԵԴՈՎՆ ԷՐ։
ԿՐԿԻՆ ԱՆԳԱՄ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ,ՄԻՇՏ ՎԱՌ ԿՄՆԱ ԻՐԵՆ ՀԻՇԱՏԱԿԸ։👏👏👏👏👏👏🥀
Հանճարեղ դիվանագետ,մեծ գրող և դրամատուրգ,եզակի հայասեր և ազնիվ քրիստոնյա։ Հիշատակդ վառ թող լինի ընդմիշտ՝ բոլոր ազնվագույն հայերի սրտում։