Հայաստանում կանցկացվեն մշակութային ժառանգության պահպանման կուրսեր

 | 

Ապրիլի 14-ից 15-ը Եղեգնաձորում և ապրիլի 16-ից 18-ը Գորիսում “Միավորելով պահպանենք մշակութային ժառանգությունը” ծրագրի շրջանակներում տեղի կունենան թրենինգներ այդ ոլորտի տեղի մասնագետների համար։ Դրանց կմասնակցեն միջազգային փորձագետներ, փրկարար ծառայության աշխատակիցներ և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ։

Անցյալ տարվա դեկտեմբերին ծրագրի մեկնարկից հետո տեղի են ունեցել փորձագետների այցեր Վայոց Ձորի, Սյունիքի և Արարատի մարզեր 12 թանգարաններում իրադրությանը ծանոթանալու և այն գնահատելու համար։ Նաև մինչև տարվա վերջ նախատեսվում է գիտական հիմնարկների, թանգարանների և գրադարանների համար թողարկել անվճար ուղեցույց “Առաջին օգնություն մշակութային ժառանգությանը” խորագրով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև