Ներկա պայմաններում Հայաստանի ընտանիքները չեն ուզում երեխաներ ունենալ, չիմանալով, թե ինչ է իրենց սպասվում այդ երկրում։ Ազգային վիճակագրական կոմիտեում նորից ահազանգում են. ծնելիության մակարդակի անկումը ակնհայտ է անգամ կարճատև ցուցանիշների կտրվածքով։ Այս տարվա առաջին 2 ամիսներին ծնելիության մակարդակը նվազել է 7,4%-ով անցյալ տարվա ցուցանիշների համեմատ։ Եվ ոչ մի հիմք չկա մտածելու, որ իրավիճակը կլավանա։
Այս տարվա հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում ծնվել է 5477 երեխա, որոնցից 68 մեռած են ծնվել։ Կենսունակության գործակցի անկումը 129, 9%-ից մինչև 111,5 % ևս տագնապային հատկանիշ է։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան