Հայկական լեռնաշխարհի տարածքում հայտնաբերվել է քարացած ծովային ոզնի, որը էոցենովյան ժամանակաշրջանով է թվագրվում (մոտ 50 մլն տարի)։ Գիտնականների կարծիքով ոզնին մահացել է ինչ-որ աղետի արդյունքում, ինչի շնորհիվ գտածոն հրաշալի պահպանվել է։ Դրա տեսակի պարզման և կառուցվածի ուսումնասիրման համար կիրականացվի մանրամասն ուսումնասիրություն։
Այդ և այլ քարացած հնագիտական իրերի շնորհիվ գիտնականները ենթադրում են, որ պալեոլիթի շրջանում մեր ամբողջ տարածաշրջանը ջրի տակ է գտնվել։ Ավելի վաղ 50 մլն տարվա ծովային կենդանիների մասունքներ հայտնաբերվել են Վայոց Ձորում, Արցախում, Արարատյան դաշտի տարածքում։ Խխունջների և միդիաների ձևով քարացած մասունքները ուղարկվել են գիտնականներին հետազոտությունների իրականացման համար։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան