Ապագայի սպորտը

Այս օրերին Ռուսաստանի խոշորագույն քաղաքներից մեկում Կազանում տեղի է  ունենում մասշտաբային մուլտիսպորտային մրցաշարը Ապագայի խաղերը։ Մրցաշարին մասնակցում են աշխարհի 107 երկրների 277 թիմերի ավելի քան 2 հազար մարզիկներ։

Ինչո՞վ է այդ մրցաշարը յուրօրինակ։ Ռուսաստանում առաջին անգամ տեղի են ունենում կիբերսպորտի Օլիմպիական խաղեր 21 նորարարական դիսցիպլինայում ֆիջիթել հայեցակարգում մարզիկները իրական մրցումները համատեղում են վիրտուալ մրցումների հետ։ Միևնույն դիսցիպլինայում մարզիկները մրցում են իրական աշխարհում և VR-ակնոցով և ժոստիկներով կիբերտարածքում։ Օրինակ, ֆուտբոլը իր մեջ ներառում է մինի-ֆուտբոլ և EA Sports FC 24 ֆուտբոլային սիմուլյատոր, իսկ ֆիջիթալ-բասկետբոլը նարնջագույն գնդակով իրական խաղ և NBA 2K սիմուլյատոր։ Ապագայի խաղերի ընդհանուր մրցանակային ֆոնդը ապշեցնում է 25 մլն $, դա շատ ավելի է, քան կիբերսպորտի թոփ-մրցաշարերում։

Հետաքրքիր է, որ ի հեճուկս Հայաստանի Կառավարության քաղաքականացված նախկին հայտարարություններին այն մասին, որ Ապագայի խաղերին մեկնելու ցանկացողներ չկան, մեր 12 մարզիկներից կազմված պատվիրակությունը միևնույն է մեկնեց Ռուսաստան։ Եվ դա ճի՜շտ է։ Մնում է միայն ենթադրել, թե ինչ ճնշում են հանդուրժել հայ մարզիկները, որպեսզի հաստատեն կիբերսպորտի ամենամասշտաբային մրցաշարին իրենց մասնակցությունը։ Ժամանակակից աննախադեպ մրցաշարին մասնակցելու նրանց բացառիկ ցանկությունը հաղթել է։

ՄՄԱ մարտիկ Էդուարդ Մարտիրոսյանը արդեն դարձել է մրցաշարի ամենաարժեքավոր խաղացողը ֆիջիթել-մենամարտում սկզբում նա հաղթել է Mortal Cambat-ում, իսկ հետո նոկաուտի է ենթարկել հակառակորդ Նիկիտա Սոլոնինին (ռեկորդային 8։6 հաշվով) ՄՄԱ-ի երրորդ փուլում։ Արդյունքում Հայաստանի MMA Fighters թիմը` Էդուարդ Մարտիրոսյանը,  Նվեր Խուդոյանը, Մարիա Արտյուխինան և Էրիկ Ալլահվերդյանը զբաղեցրել է երրորդ տեղը։

Շնորհավորու՜մ ենք մեր մարզիկներին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև