Մաշտոցի պողոտայի և Արամի փողոցի խաչմերուկում գտնվող “Դիանա Աբգարի” այգում մինչև հուլիսի 25-ը “Ծառայություն” նախագծի շրջանակներում բացվել է Ստեփանակերտցի նկարչուհի Նարինե Կարապետյանի ցուցահանդեսը։ Այն բարձրացնում է շրջափակված Արցախի տնային կենդանիների հարցը։ Ցուցահանդեսին կարելի է նաև նոր թխված ժինգյալով հաց գնել և տարբեր հուշանվերներ։ Հավաքված բոլոր միջոցները կուղարկվեն Արցախի անասնաբուժական կաբինետին կենդանիների դեղերի և պատվաստման համար։
Ցուցահանդեսը առաջինն էր Արցախի շրջափակմանը նվիրված միջոցառումների շարքում և հանդիսանում է “Հայաստան-ՎԻՎԱ բժիշկներ և կամավորներ” հիմնադրամի երկրորդ ակցիան։ Մայրաքաղաքում ցուցադրվելուց հետո ցուցահանդեսը կտեղափոխվի “Զվարթնոց” օդանավակայան, հետո Գյումրի, Դիլիջան, Գորիս և Ստեփանակերտ։
Նախագծին մասնակցող կենդանիների պաշտպանության հայկական կազմակերպությունները ստորագրահավաք կկազմակերպեն ամբողջ աշխարհում կենդանիների պաշտպանության կազմակերպություններին Արցախում ժողովրդագրական ճգնաժամի մասին տեղեկացնելու վերաբերյալ։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան