Հայաստանի Ոստիկանությունը կտուգանի պետական դրոշի օգտագործման ժամանակ թույլ տրված խախտումների համար։ Համապատասխան որոշումը հավանություն է ստացել անցյալ շաբաթ արտահերթ նիստի ժամանակ։
Համաձայն ընդունված որոշման դրոշը պետք է մաքուր լինի, իսկ կտորը չպետք է պատռված, հին և խունացած լինի։ Դրոշը պետք է տեղադրված լինի հատակից 2,5 մ բարձրության վրա։ Կանոնների պահպանմանը պետք է հետևի և խախտումների համար տուգանի Հայաստանի Ոստիկանությունը։
Տուգանքը կազմում է 30-50 հազար դրամ ֆիզիկական և իրավաբանական անձանց համար և 70-100 հազար դրամ պաշտոնատար անձանց համար։ Այդ պահանջներին չեն ենթարկվում մեքենաների և աշխատասենյակների դրոշը։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան