Հայաստանի առողջապահության նախարարության ներկայացուցիչները հայտարարել են, որ վիճակագրությունը շարունակում է գրանցել աուտիզմի ախտորոշված դեպքերի աճ ամբողջ երկրում։ Եթե 2022 թվականին գրանցվել էր 423 դեպք, իսկ անցյալ տարի ցուցանիշը հասել էր 449-ի, ապա այս տարվա հունվարից մինչև մարտ միայն գրանցվել է արդեն 130 դեպք, և այդ թիվը կավելանա։
Վիճակագրական տվյալները այժմ գրանցում են 15-20 աուտիզմով հիվանդ երեխա 10 հազար նորածինների շրջանում։ Երկրում աճում է նաև այդ ախտորոշմամբ փոքրիկ բուժառուների համար գործող վերականգնողական կենտրոնների թիվը։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան