Ազգային շահերի դավաճանություն

Այսօր Ազգային ժողովում խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությամբ հրատապ նիստ է տեղի ունեցել Ադրբեջանի հետ սահմանագծման և սահմանազատման հարցով։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշմամբ նիստն ընթանում էր փակ ռեժիմով։ Խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը դա բացատրել է նրանով, որ հարցն իբր ունի պետական գաղտնիք պարունակող բազմաթիվ նրբերանգներ: Գաղտնիքը ումի՞ց: Ժողովրդից: Ի վերջո շեմին հասարակ մարդկանց ճակատագիրն է:

Այնուամենայնիվ, ընդդիմության պահանջով նիստը տեղի ունեցավ նաև իշխանության կողմից և չկարողացան անտեսել այն։ Սակայն փորձեցին իրենց խաղը խաղալ և թույլ չտվեցին մի քանի պատգամավորների քննարկմանը։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը արգելքը բացատրել է նրանով, որ գաղտնի նյութերի հասանելիություն չունեն:

Բնակչությանը հանգստացնելու փորձ արվեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հայտարարությամբ, ով հայտարարեց, որ դելիմիտացիան չի սկսվի, քանի դեռ վերջնական որոշումներ չեն կայացվել դեմարկացիայի, անվտանգության, սոցիալ-կենցաղային, իրավական սկզբունքների վերաբերյալ: Եթե հավատանք Գրիգորյանին, ստացվում է, որ ադրբեջանական կողմի հետ որևէ պայմանավորվածություն դեռ չկա։ Իսկ ինչ կարելի է անել նրա ղեկավար, «ադրբեջանական անշարժ գույքի գործակալ» Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների հետ, ով Տավուշում պարզ մարդկանց աչքերին նայելով ուղիղ հայտարարում էր, որ իրենց գյուղերը պետք է հանձնել Ադրբեջանին, այլապես պատերազմ կլինի։

Միաժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարում է, որ «շատ հավանական է, որ Ադրբեջանի հետ որևէ փաստաթուղթ (խաղաղության համաձայնագիր) չի ստորագրվի, այդ թվում՝ դելիմիտացիայի վերաբերյալ»: Այսինքն՝ նույնիսկ Տավուշի գյուղերի հանձնման դեպքում անվտանգության որևէ երաշխիք չկա։

Գործ ունենք հերթական մանիպուլյացիաների և անվերջ ստի հետ։ Պրակտիկան (փորցը) ցույց է տալիս, որ Հայաստանի իշխանությունները բացարձակապես թքած ունեն մարդկանց կարծիքի վրա և բոլորովին այլ կարծիք ունեն Հայաստանի համար սկզբունքային բաների մասին։ Նրանք կհանձնեն այն ամենը, ինչ պահանջելու է Ադրբեջանը՝ առանց որևէ մեկին հարցնելու և խախտելով Սահմանադրության դրույթները։

Այս ամբողջ վակխանալիան չկարողացավ անտարբեր թողնել Մայր Աթոռը։ Եկեղեցին համոզված է, որ Հայաստանի իշխանությունները, Արցախի լիակատար հայաթափման և Հայաստանի տարածքների օկուպացիայի պայմաններում, զիջելով Ադրբեջանից հնչող սպառնալիքներին, պատրաստվում են վերջինիս հանձնել Տավուշի մարզի տարածքները՝ մինչև ենթադրյալ դեմարկացիան և դելիմիտացիան:

Եկեղեցին նաև կոչ է անում հայրենիքի ապագայով մտահոգ Հայաստանի և Սփյուռքի բոլոր հայրենասեր ուժերին համախմբվել և համազգային միասնականությամբ պաշտպանել մեր ազգային-պետական շահերը: Հետևենք Մայր Աթոռի խորհրդին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև