Էկոնոմիկայի նախարարության տվյալներով 2023 թվականի օգոստոսի 4-ի դրությամբ երկրից արտահանվել է 48, 9 հազար տոննա միրգ և 29,5 հազար տոննա բանջարեղեն, իսկ մեկ տարի առաջ նույն ժամանակահատվածում արտահանվել է 63,3 հազար տոննա միրգ և 48, 2 հազար տոննա բանջարեղեն։ Այսպիսով, մրգի և բանջարեղենի արտահանումը կրճատվել է մոտ 30%-ով կամ 33,1 հազար տոննայով։
Կանխատեսումների համաձայն այս տարի Հայաստանից կարտահանվի 140 հազար տոննա գյուղատնտեսական արտադրանք` 80 հազար տոննա միրգ և 60 հազար տոննա բանջարեղեն։
Նշվում է, որ հայկական մրգերի 94%-ը արտահանվում է ԵԱՏՄ երկրներ, իսկ մնացածը Վրաստան, Ուկրաինա, ԱՄԷ, Քաթար, Գերմանիա, Ֆրանսիա և Ավստրալիա։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան