Երևանի ավտոբուսները GPS սարքերով կապահովվեն

 | 

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վազգեն Հարությունյանը հայտարարել է, որ Երևանի բոլոր ավտոբուսները կհագեցվեն GPS նոր սարքավորումներով։ Նրա խոսքով այդ նորարարությունը թույլ կտա քաղաքացիներին տեղյակ լինել հասարակական տրանսպորտի տեղաշարժի մասին։

Քաղաքացիները հնարավորություն կստանան առցանց ռեժիմով հետևել ավտոբուսների շարժմանը, ինչպես նաև իմանալ դրանց գտնվելու վայրը և կոնկրետ կանգառ ժամանման ժամանակը։ Բացի այդ հասարակական տրանսպորտում հասանելի կլինի անվճար Wi-Fi։ Մոտակա ժամանակներս իշխանությունները պլանավորում են մտցնել վճարման միասնական համակարգ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև