Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը ցանկանում է դառնալ ՀՖՖ-ի նախագահ

 | 

Հայաստանի հավաքականի նախկին խաղացող Արազ Օզբիլիսը հայտարարել է ֆուտբոլային կարիերայի ավարտի մասին։ Այժմ նա պլանավորում է զբաղեցնել Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը։ Նախկին կիսապաշտպանի խոսքով, ինքը ուզում է փոխել հայկական ֆուտբոլի մտածողությունը, մեծացող ֆուտբոլիստներին դաստիարակել երկրի ներսում։

Իր ֆուտբոլային կարիերայի ընթացքում Արազ Օզբիլիսը խաղացել է հայկական “Փյունիկ”, “Ուրարտու” ակումբների, նիդերլանդական “Այաքս”, մոսկովյան “Սպարտակ”, Կրասնոդարի “Կուբան”, իսպանական “Ռայո Վալեկանո” և թուրքական “Բեշիքթաշ” ակումբների կազմում։ Հայաստանի հավաքականի կազմում նա մասնակցել է 46 խաղերի և 6 գոլ է խփել։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև