Հայ դպրոցականները ինժեներիայի դասեր են անցնում

 | 

Գյումրու Տեղեկատվական տեխնոլոգիաների Կենտրոնում (GITC) ինժեներիայի և ծրագրավորման երկամյա դասընթացներին Վանաձորի դպրոցականները ամբողջությամբ անկանխիկ վճարմամբ աշխատող առևտրային ավտոմատներ են հավաքում։ Դրանք նախատեսվում է սոցիալական ձեռներեցության ծրագրի շրջանակներում տեղադրել կառավարական շենքերի մոտ։ Իսկ գյումրեցի երեխաները Մարմաշեն գյուղում ստեղծել են “խելացի” հյուրատուն, որը կարելի է հեռավար կառավարել։

GITC-ը սկսել է այդ ծրագիրը 2021 թվականին Գյումրիում 16-17 տարեկան բարձր դասարանցիների համար։ Սկզբում կենտրոնում ծրագրավորում էին սովորեցնում, այժմ ավելացել են մեխանիկական և էլեկտրոնային ինժեներիան, դասընթացներ են բացվել նաև Արմավիրի մարզի Թաիրով գյուղում ու Վանաձոր քաղաքում։ Այժմ երեք լաբորատորիաներում սովորում է ավելի քան հարյուր երեխա։
Մինչև տարվա վերջ նաև նախատեսվում է Երևանից ոչ հեռու գտնվող Փարաքար գյուղում կառուցել տեխնոլոգիական քոլեջ ինժեներիայի, ծրագրավորման և թվային դիզայնի բաժիններով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև