Երկրում աճել է անշարժ գույքի հետ կապված գործարքների թիվը

 | 

Հայաստանի Կառավարության տվյալներով 2023 թվականին Հայաստանում գրանցվել է անշարժ գույքի հետ կապված 220 հազար գործարք, ինչը 7,2%-ով ավելի է, քան 2022 թվականին։ Առավել մեծ աճ գրանցվել է Վայոց Ձորի, Կոտայքի ր Գեղարքունիքի մարզերում, իսկ Երևանում գործարքների թիվը նվազել է 6%-ով։ Կադաստրի կոմիտեն մատուցված ծառայությունների դիմաց ստացել է ռեկորդային գումար 7, 5 մլրդ դրամ։

Անցյալ տարի Հայաստանում շահագործման է հանձնվել 10 121 միավոր բնակտարածք։ Ընդորում 2018 թվականին այդ ցուցանիշը 2,3 հազար էր, իսկ 2022 թվականին 6463։ Այդպիսով 2018 թվականից սկսած շահագործման է հանձնվել 32 714 նոր բնակտարածք։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև