Հայ բռնցքամարտիկները 13 մեդալ են նվաճել

 | 

Հայաստանը Սլովենիայում կայացած բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան 13-14 տարեկանների առաջնությանը 13 մեդալ է նվաճել` 2 ոսկե, 4 արծաթե և 7 բրոնզե։ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան նշում է, որ դա այդ տարիքային խմբի լավագույն արդյունքն է այդպիսի մրցույթներում։ Առաջնության չեմպիոն են դարձել Կարեն Զախարյանը (50 կգ) և Արսեն Դարբինյանը (54 կգ)։ Շնորհավորու՜մ ենք մեր հաղթողներին։

Առաջնությանը երկրորդ տեղը զբաղեցրել են Հրաչ Խաչատրյանը, Լիանա Ժամհարյանը, Համեստ Աֆրիկյանը և Անահիտ Հարությունյանը։ Բրոնզե մեդալակիր են դարձել Գոռ Կարապետյանը, Սուրեն Կատվալյանը, Արսեն Կարապետյանը, Ֆելիքս Պապիկյանը, Վոլոդյա Կիրակոսյանը, Արամ Թումանյանը և Աստղիկ Խաչատրյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև