Անցյալ շաբաթ Կառավարության նիստի ժամանակ ներկայացվել է Ակադեմիական քաղաքի գլխավոր պլանը։ Հանդիպման ժամանակ “Ակադեմիական քաղաք” հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և պատասխանատու գերատեսչությունների ղեկավարները քննարկել են ապագա Ակադեմիական քաղաքի ինժեներական ենթակառուցվածքների, ճանապարհային ցանցի և լանդշաֆտի հարցերը։
Ակադեմիական քաղաքը կկառուցվի Երևանի հյուսիս-արևմտյան ծայրամասում Սիլիկյան ավանում (“3-րդ գյուղ”), ինչպես նաև կզբեղեցնի քաղաքից դուրս գտնվող դատարկ հողատարածքները` Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի դատարկ հողերը, Աշտարակի խճուղի տանող հողերը և “Հայֆիլմ” կինոստուդիայի տարածքը։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան