Խորհրդարանի կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նիստին քննարկվել է “Աուդիովիզիուալ մեդիաների մասին” օրենքում լրացումներ կատարելու օրինագիծը։ Այն առաջարկում է ժամը 06։00-ից մինչև 00։00-ն հեռուստատեսությամբ արգելել ցուցադրել “ֆիլմեր և աուդիովիզուալ հաղորդումներ”, որոնք պարունակում են կրիմինալ ենթամշակույթի պրոպագանդա”։ Խախտման համար նախատեսված է եկամտի 0,02 %-ի չափով տուգանք, բայց ոչ պակաս քան 400 հազար դրամ։
Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը հայտարարել է, որ կրիմինալ ենթամշակույթը ներկա է հայկական ֆիլմերի 90%-ում։ Նախագծի հեղինակ Արթուր Հովհաննիսյանը նշել է, որ այդ հարցի լուծման համար Հեռուստատեսության և Ռադիոյի Հանձնաժողովը կաշխատի կինոինդուստրիայի և հեռուստաընկերությունների հետ։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան