Փաշինյանական ԶԼՄ-ներին և Տելեգրամ-ալիքներին, որոնք շտապեցին ներկայացնել Ռուսաստանը համարյա թե որպես ադրբեջանական ագրեսիայի մասնակից, ցանկություն է առաջանում ասել. “Գոնե մի քիչ տրամաբանեք”։ Ներկայիս իրավիճակում Ռուսաստանը բոլորից քիչ է հետաքրքրված հակամարտության էսկալացիայով։ Դեռևս երեկ Մոսկվայի ջանքերով Արցախ հումանիտար օգնություն հասավ։ Ի տարբերություն Վաշինգտոնի և Բրյուսելի, ռուսական կողմը կարողացավ հող նախապատրաստել հումանիտար նախաձեռնությունների իրականացման համար, որոնց մասին մնացածները միայն խոսում էին։ Դա, անկասկած, թեկուզ փոքր, բայց հաջողություն է ռուսական դիվանագիտության համար։
Իսկ այ Պետդեպարտամենտը և ԵՄ-ի արտաքին քաղաքականության ծառայությունը կորցրին իրենց համբավը, նրանք անարդյունք պահանջում էին Ադրբեջանից բացել Լաչինի միջանցքը։ Շրջափակված Արցախին հումանիտար օգնություն հասցնելու Ռուսաստանի ջանքերը զրոյացնելը նրանց համար առաջնային խնդիր էր դարձել։
Երկրորդը. պետք չէ մոռանալ Հայաստանի ներսում եղած քաղաքական համատեքստի մասին։ Երևանի Ավագանու խորհրդի ընտրությունները ցույց տվեցին, որ “Քաղաքացիական պայմանագիր” կուսակցությունը չի կարողացել ստանալ քաղաքացիների աջակցությունը։ Եվ բնակիչների ռեկորդային ցածր մասնակցությունը ընտրություններին, և իշխանամետ թեկնածու Ավինյանի բացահայտ թույլ արդյունքները Փաշինյաին լեգիտիմության կորստի հեռանկարի առաջ են կանգնեցրել։ Ստեղծված իրավիճակում նրա համար օպտիմալ ելք կարող է դառնալ իրավիճակի ապակայունացումը, պատասխանատվությունը ուրիշի վրա բարդելը և հասարակական դժգոհությունը ուրիշ թեմայի վրա շեղելը։ Իսկ ռազմական գործողությունների պայմաններում կարելի է ընտրությունների մասին ընդհանրապես մոռանալ։
Եվ վերջապես։ Այդ ամենը համընկավ Փաշինյանի և Էրդողանի մեկ շաբաթ առաջ կայացած հեռախոսային խոսակցությանը, որը Հայաստանի վարչապետը առարկայական և կառուցողական անվանեց։ Եթե խոսակցությունը իսկապես կառուցողական էր, ապա դրա արդյունքը պետք է դառնային խաղաղ կարգավորման ինչ-որ պայմանավորվածություններ։ Բայց այսօրվա դեպքերը ցույց են տալիս, որ կա երկու տարբերակ. կամ Փաշինյանը վատ բանակցող է և Էրդողանը ընդհանրապես թքած ունի նրա կարծիքի և փաստարկների վրա, կամ նա գիտակցաբար համաձայնության է եկել թուրքի հետ իր սեփական անվտանգությունը ապահովելու համար։ Երկու տարբերակները իրար չեն բացառում։
Աղբյուրը` Telegram
Հեղինակի դիրքորոշումը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան