Հայաստանի Խորհրդարանը քննարկում է “Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին” օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որը III կարգի հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսում է դեղորայքի ծախսերի 100% փոխհատուցում։ Այժմ երրորդ կարգի հաշմանդամները ստանում են 50% փոխհատուցում, իսկ I և II խմբի հաշմանդամները 100%։
Նշվում է, որ III կարգի հաշմանդամություն ունեցող մարդիկ կազմում են Հայաստանի հաշմանդամություն ունեցող անձանց 60%-ը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը հայտնել է, որ այս փոփոխությունը կընդգրկվի օրինագծի մեջ առաջին և երկրորդ ընթերցման ընթացքում։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան