Աճեմյան փողոցում իրականացվող վերանորոգման աշխատանքների հետ կապված Գյումրու բնակիչները անհանգստացած են “Մեր մանկության տանգոն” ֆիլմի “վառեմ-մարեմ” պատշգամբի պատմական շենքի պահպանման հարցով։ Համայնքի ղեկավարի տեղակալ Սուրեն Ջանոյանը հանգստացրել է քաղաքացիներին, հայտարարելով, որ աշխատանքները իրականացվում են առանց խոշոր տեխնիկայի կիրառման, որը կարող էր վնասել շենքի հիմքը։
Գյումրու փողոցների բարեկարգման մասշտաբային աշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարվա կեսին։ Աճեմյան փողոցում կփոխարինվեն դրենաժային համակարգերը, կթարմացվեն կոյուղու ցանցերը, կտեղադրվի փողոցային նոր լուսավորություն, ճանապարհը և մայթը կսալահատակվեն։
Պատմական շենքը նախատեսվում է վերականգնել կոնկրետ նախագծի մշակումից հետո։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան