2023 թվականի ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը “Էյ-Ի-Ջի-Սերվիս” ընկերությունը իրականացրել է 698 256 սպառողների գազի սարքերի տեխնիկական սպասարկում։ Արդյունքում 215 301 սպառողի մոտ հայտնաբերվել են 361 775 խախտում։ Խախտումների մեծ մասը կապված է անվտանգության կանոնների խախտման հետ. 211 253 խախտում 120 805 սպառողի մոտ։
Նշված ժամանակահատվածում իրականացվել են ոչ պլանային վերանորոգման աշխատանքներ 8525 հեռախոսային կանչերով, ինչպես նաև իրականացվել է 976 աշխատանք լրացուցիչ ոչ պլանային սպասարկման շրջանակներում։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան