Անցած շաբաթ Հայաստանի Կառավարության նիստին որոշում ընդունվեց՝ լրացուցիչ 2,5 մլրդ դրամ հատկացնել Հանրապետության Պաշտպանության նախարարությանը: Այդ միջոցները կուղղվեն գերատեսչության ընթացիկ ու կապիտալ ծախսերին:
Նշվում է, որ ավելի վաղ Հայաստանի Պաշտպանության նախարարությունը 6,7 մլրդ դրամի չափով լրացուցիչ ասիգնացիա էր ստացել: Կառավարությունը նման որոշում էր ընդունել նախորդ նիստի ընթացքում:
Ընդհանուր առմամբ, ընթացիկ տարում երկրի պաշտպանական բյուջեն նախատեսված է 506 մլրդ դրամի չափով:
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան