Երևանի “Արև” սուպերմարկետում ժամկետանց մթերային ապրանքներ են եղել։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը խանութի մոնիտորինգ է իրականացրել և հայտնաբերել է ժամկետանց ապրանքներ` 2 տուփ թեյ, մոտ 2 կգ բաստուրմա, մոտ 16 կգ եփած և ապխտած երշիկ, մոտ 2 կգ խոզապուխտ և ճարպ, 4 շիշ էներգետիկ և հյութ, մոտ 3,5 կգ պանիր։ Ժամկետանց ամբողջ արտադրանքը տեղում ոչնչացվել է։
Սուպերմարկետում հին և բորբոսնած երշիկի, հացի, ժամկետանց հյութերի մասին տեղեկությունը ստացվել է ոչ անտարբեր քաղաքացու կողմից գերատեսչության Facebook-ի էջին։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան