Ռումինիայում 16th Arad Open Grand Prix Romania Classic շախմատային մրցաշարին հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը զբաղեցրել է առաջին տեղը։ Նա մրցաշարը ավարտել է առանց որևէ պարտության, ինը պարտիայում վեց հաղթանակ է տարել և երեք խաղ ոչ ոքի է ավարտել։ Շնորհավորու՜մ ենք։
Մարտիրոսյանը 9 հնարավոր միավորից 7,5-ով կիսել է առաջին-երրորդ տեղերը։ Բացի Հայկ Մարտիրոսյանից 9 հնարավոր միավորից 7,5 միավոր են հավաքել ամերիկացի Հանս Նիմանը և Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցիչ Նիկոլո Նիկոլովսկին։ Լրացուցիչ ցուցանիշների շնորհիվ առաջին տեղը բաժին է հասել հայ շախմատիստին։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան