Երևանում XIX դարի խաղողի ճմլարան է հայտնաբերվել

 | 

Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի փորձագետները Երևանի Դալմայի այգիների տարածքում պեղումներ են իրականացրել և հայտնաբերել են XIX դարի սկզբի խաղողի ճմլարան, խաղողի պահման ջրհոր և այլ շինություններ։ Նաև հայտնաբերվել են խեցեղենի մասեր և մոտ XVIII-XX դարերի տարբեր մետաղական առարկաներ։

Պեղումները իրականացվել են այս տարվա օգոստոսին և սեպտեմբերին։ Կենտրոնի հաղորդմամբ ճմլարանում մոտ ժամանակներս վերականգնողական աշխատանքներ կիրականացվեն։
“Դալմայի այգիներում” ավելի վաղ հետազոտություններ իրականացվել էին 2019 թվականին։ Այժմ այնտեղ շարունակվում են շինարարական աշխատանքները։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև