Ով է օգնում արցախցիներին

Վերջին ժամանակներս ավելի հաճախ կարելի է լսել Հայաստանի Կառավարության գործողությունների կոպիտ, բայց արդարացի գնահատականներ կապված արցախցի տեղահանվածների հետ։ Իմանալով տեղահանվածների սպասվող հոսքի մասին, մեր երկրի իշխանությունները ոչինչ չարեցին նրանց խնդիրները արագ լուծելու համար, նրանց բնակության վայրով և արժանի պայմաններով ապահովելու համար։

Այդ իրավիճակը հետաքրքիր է հենց այն պատճառով, որ Պրահայում Արցախը ադրբեջանական ճանաչելուց հետո մեր քաղաքական ղեկավարությունը հասկանում էր, որ այդպիսի սցենարը ավելի քան հնարավոր է։ Այդ մասին է ասում նաև երկրի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը. «Հաշվի առնելով, որ Հայաստանի Կառավարությունը նախապես գիտեր, որ սպասում է Ղարաբաղի հայերին, այժմ հատկացվող օգնությունը ընդհանրապես բավարար չէ։ Դա քիչ է անգամ նվազագույն պայմանների ստեղծման համար»։

Եվ անգամ եթե իշխանությունները գրանցել են փախստականին և նրա կարիքները ընդունման — տեղաբաշխման Կոռնիձորի, Գորիսի կամ Վայքի կետերից մեկում, դա ընդհանրապես չի նշանակում, որ տեղահանվածը այդ օգնությունը կստանա։

Որքան էլ տարօրինակ չէ, դա հաստատում է ինքը Նիկոլ Փաշինյանը. «Հաճախ մարդիկ չեն սպասել, ինչ միջոցներ կձեռնարկի Կառավարությունը։ Նրանք ինքներն են տեղահանվածներին ապահովել առաջին անհրաժեշտության իրերով, ժամանակավոր կացարանով։ Շատերը ուղղակի նրանց տեղավորել են իրենց տանը»։ Կառավարության ջանքերը ակնհայտ բավարար չեն. այժմ 100 հազար արցախցիներ չգիտեն, ինչով են ապրելու մոտակա ժամանակներս, որտեղ աշխատանք գտնել, ուր տեղավորել երեխաներին, այս պահին դպրոց է հաճախում արցախցի երեխաների մոտ կեսը։

Արցախի ողբերգական իրադարձություններից մեկ ամիս անց հիվանդանոցներում և պոլիկլինիկաներում հերթագրված են արցախցիների մեկ երրորդից քիչ ավելին։ Կառավարությունը տապալեց անգամ վերապատրաստման սեփական ծրագիրը, որը Առողջապահության նախարարությունը հայտարարել էր արցախցիներին անհրաժեշտ աշխատանքով ապահովելու համար։ Վատ կազմակերպման և քիչ տարածման պատճառով դասընթացներին գրանցվել է 300 փախստական։ Էլ չենք խոսում այն մասին, որ շատերը մինչև հիմա շարունակում են ապրել ադմինիստրատիվ շենքերում և սպորտային շինություններում։ Ընդորում Հայաստանի իշխանությունները Արցախից տեղահանվածներին օգնության պատրվակով ծախսում են այն, ինչը այդպես էլ նախատեսված էր հատկացնել պետբյուջեից այդ մարդկանց աջակցության համար (և անգամ տնտեսում են)։

Իշխանամետ մեդիաները միայն ուրախ արձանագրում են այս կամ այն երկրից եկած ֆինանսական օգնությունը, բայց լռում են, թե ուր են գնում այդ փողերը։

Մինչդեռ մեր արցախցի հայրենակիցներին աջակցում են նրանք, ում մեկ չէ։ Օգնության հիմնական ալիքը ապահովում են Հայաստանի բնակիչները, կամավորները և հասարակական կազմակերպությունները, այդ թվում նաև արտերկրից։ Երկիր են գալիս հատուկ ինքնաթիռներ Ռուսաստանից, ինչպես նաև ինքնաթիռով հասել է Արգենտինայի հայկական համայնքի մարդասիրական օգնությունը։

Օգնության հասցման և բաշխման հետ կապված լուրջ աշխատանքներ են իրականացնում Ռուսական մարդասիրական առաքելությունը, Երևանի «Ռուսական տունը», «Դոկտոր Լիզա» բարեգործական հիմնադրամը, Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը, ինչպես նաև ՌԴ շատ կոմերցիոն կազմակերպություններ։

Օրինակ, «Ռուսական Տունը» շարունակում է տեղաբաշխել մարդասիրական օգնությունը. կամավորները Մասիս և Մեծամոր են հասցրել Վոլգոգրադի «Բարեկամության Տան» և Ռուսական մարդասիրական առաքելության ուղարկած 6 տոննա բեռը։

«Ռուսալ» ընկերությունը արցախցիներին օգնում է աշխատանք գտնել, երեխաներին մանկապարտեզներ և դպրոց տեղավորել, ամբողջությամբ փոխհատուցում է բնակարանի վարձը։ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը փախստականներին Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում աշխատանքի է տեղավորում, նրանց սնունդով, հագուստով, վառարաններով և այլ անհրաժեշտ իրերով է ապահովում։

Comments (7)

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև