Երևանի բնակչությունը աճում է

 | 

Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանի հաղորդմամբ 2023 թվականին մայրաքաղաքի բնակչության բնական աճը կազմել է 7,9%։ Ընդհանուր առմամբ անցյալ տարի Երևանում ծնվել է 15 606 երեխա, 8069 տղա և 7837 աղջիկ։ Դրա հետ մեկտեղ նույն ժամանակահատվածում գրանցվել է 6 999 մահ։

2023 թվականին երևանյան հինգ ընտանիքներում ծնվել է 9-րդ երեխան, յոթ ընտանիքներում 8-րդ, 13 ընտանիքներում 7-րդ երեխան, իսկ 118 ընտանիքներում 5-րդ երեխան։ Նաև նշվում է, որ անցյալ տարվա սեպտեմբերից Երևանում ապրող Արցախից բռնի տեղահանվածների ընտանիքներում ծնվել է 187 երեխա (93 տղա և 94 աղջիկ)։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև