Ե՞րբ Հայաստանում սիրտ կփոխպատվաստեն

 | 

Ավելի վաղ Հայաստանի Կառավարության կողմից հաստատված “Մարդու օրգանների և (կամ) հյուսվածքների փոխպատվաստման մասին” օրենքը այժմ պետք է հաստատվի Խորհրդարանի կողմից։ Առողջապահության նախարարությունում պարզաբանել են, որ օրինագծի ընդունումից հետո սրտի փոխպատվաստման վիրահատություններ իրականացնելու համար անհրաժեշտ կլինի ներդնել դոնորների, օրգանների և բուժառուների կարգացուցակ, սահմանել անհրաժեշտ իրավական նորմերը և կլինիկական առաջարկները։

Նախարարությունը դեռևս չի վարում սրտի և լյարդի փոխպատվաստման կարիք ունեցող մարդկանց ցուցակը։ Սակայն հայտնի է, որ երիկամների փոխպատվաստման կարիք ունեն 400 բուժառուներ, հեմոդիալիզի վրա են մոտ 1100 բուժառու։ Փոխպատվաստման ենթակա օրգանների ցուցակը Հայաստանում հաստատվել է 2019 թվականին (երիկամներ, լյարդ և եղջերաթաղանթ ողջ դոնորներից)։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև