Երևանի “Արարատը” շարունակում է բախվել դժվարությունների ներկա ֆինանսական խնդիրների պատճառով. ֆուտբոլիստների և աշխատակիցների աշխատավարձի մի քանի ամսվա ուշացումներից հետո ակումբը լքել է նաև մեկ ամիս առաջ նշանակված մարզիչ Ռաֆայել Նազարյանը։ Ակումբի սեփականատեր Վարդան Սրմակեշը չի կատարել նրա պահանջները։
Մայրաքաղաքի ակումբի շտաբում կոնֆլիկտային իրավիճակը բերել է գլխավոր մարզչի կորստին և էլ ավելի խառնել իրավիճակը։ Պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ պայմանագիրը խզվել է երկկողմանի համաձայնության արդյունքում, իսկ մարզիչների շտաբը կլքեն նաև Տիգրան Գևորգյանը, Էրիկ Նազարյանը և Նիկոլայ Սարգսյանը։ Նրանց գլխավորությամբ “Արարատը” չհասցրեց անցկացնել ոչ մի պաշտոնական խաղ։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան