Չորս հայ շախմատիստներ ՖԻԴԵ-ի նոր վարկանիշում են

 | 

Այս շաբաթ ՖԻԴԵ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է շախմատիստների թարմացված վարկանիշը։ Մոլորակի լավագույն թոփ-50 ցուցակում Հայաստանի երկու ներկայացուցիչ կա. Հայկ Մարտիրոսյանը 2708 միավորով զբաղեցնում է 34-րդ տեղը, իսկ Գաբրիել Սարգսյանը 2686 միավորով 48-րդ տեղում է։ Շնորհավորու՜մ ենք։

Նաև համաշխարհային վարկանիշի թոփ-100-ում են Հրանտ Մելքումյանը և Կարեն Գրիգորյանը, որոնք համապատասխանաբար զբաղեցնում են ցուցակի 94-րդ և 97-րդ տեղերը։
ՖԻԴԵ-ի կանանց վարկանիշում ևս կան մեր երկրի ներկայացուցիչներ։ Էլինա Դանիելյանը այժմ 43-րդ տեղում է, Լիլիթ Մկրտչյանը 64-րդ, Աննա Սարգսյանը 83-րդ և Մարիամ Մկրտչյանը 99-րդ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև