Արտաշատի դրամատիկական թատրոնը նշում է հոբելյանը

 | 

Մինչև նոյեմբերի 7-ը Արտաշատում տեղի է ունենում Հանրապետական թատերական փառատոն, որը կազմակերպվել է Արտաշատի Համո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնի կողմից երկու հոբելյանական օրերի պատվին։ Այս տարի թատրոնը նշում է հիմնադրման և պետական թատրոնի կարգավիճակ ստանալու 90-ամյակը, ինչպես նաև սեփական շենքի ստացման 80-ամյակը։

Հայաստանի թատերական գործիչների Միության և մարզպետարանի կազմակերպած փառատոնին մասնակցում են երկրի 9 թատրոնները։
Հոբելյանի առթիվ այս տարի թատրոնը երկու պրեմիերա է ունեցել և մասնակցել է երեք միջազգային փառատոնի։ Ինչպես նաև նախատեսվում է գիրք-ալբոմի հրապարակում թատրոնի 90-ամյա պատմության մասին, իսկ նոյեմբերի 15-ից թատրոնի նախասրահում կբացվի տեղի նկարիչների ցուցահանդեսը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև