Ռումինիայում տեղի ունեցող Բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությանը մեր երկիրը ներկայացնող մարզիկները վստահորեն մեդալներ են նվաճում։ Ընդհանուր հաշվարկում մեր հավաքականը 2 ոսկե և 7 արծաթե մեդալ ունի։ Աշխարհամասի չեմպիոն են դարձել Տիգրան Հովսեփյանը 50 կգ քաշային կարգում և Վաղարշակ Քեյանը 48 կգ քաշային կարգում։ Դա Քեյանի արդեն երկրորդ չեմպիոնական տիտղոսն է։
Եզրափակիչ մենամարտերում մեր չեմպիոնները հաղթել են Լեհաստանի և Իտալիայի ներկայացուցիչներին։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան