Հայաստանը կորցնում է հասարակական կարծիքի առաջնորդներին

Այս տարի ավելի ու ավելի հաճախ զարմանում ես, թե որքան համաժամանակյա են գործում Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունները։ Այն ժամանակ, երբ առաջինը առևանգում է Արցախյան պատերազմի հերոս Վագիֆ Խաչատրյանին, երկրորդը արդեն մի քանի տարի Երևանում կալանքի տակ է պահում Հայաստանի ԶՈՒ երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար գեներալ մայոր Գրիգորի Խաչատուրովին։ Հուլիսի 19-ին նրա կալանքի ժամկետը երկարաձգել են ևս երեք ամսով։ Իսկ հիմա ձերբակալվել են նաև հայտնի և սիրված մշակութային գործիչներ Արմեն և Սերգեյ Սմբատյանները։

Նիկոլ Փաշինյանը մեթոդաբանորեն վերացնում է բոլոր նրանց, ովքեր կարող են որևէ դիմադրություն ցույց տալ իր Կառավարության բացահայտ հակահայկական գործողություններին։ Հաշվի չառնելով այն փաստը, որ ռեպրեսիայի են ենթարկվում հարգված և հայրենիքի համար ավանդ ունեցող մարդիկ, Փաշինյանը Հայաստանը վերածում է ոստիկանական պետության։

Հիշեցնենք, երբ 2018 թվականին Փաշինյանը եկավ իշխանության, նա պաշտոնից ազատեց գեներալ Յուրի Խաչատուրովին, ով այն ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն էր, գործընկերների առջև խայտառակելով մեր երկիրը։ Ավելի ուշ Արցախյան պատերազմի հերոսին մեղադրանք ներկայացրին սահմանադրական կարգի տապալման վերաբերյալ։

Այդ քայլի իրական իմաստը հասկանալի դարձավ 44-օրյա պատերազմի համատեքստում։ Յուրի Խաչատուրովը երբեք չէր կաշկանդվում արտահայտել իր տեսակետը և բացահայտ քննադատում էր Փաշինյանին։ Հենց նա իրերին տվեց իրենց անունները 2020 թվականի արդյունքներով նշելով, որ “պարտության հանգեցրին կոպիտ սխալները”, իսկ “կարևոր սխալը կայանում էր նրանում, որ պաշտպանության բանակը ամբողջությամբ մարտական պատրաստության չէր բերվել”։ Դատելով այդ ամենից, Արցախի հանձնմանը վաղուց էին պատրաստվել։

Այսօր ոստիկանական մեքենան ուղղել են գեներալ Գրիգորի Խաչատուրովի որդու դեմ, նրան մեղադրում եմ ծառայողական պարտականությունների չարաշահման և վատնման մեջ։ Փաստաբան Միհրան Պողոսյանի խոսքով Նիկոլ Փաշինյանին պետք է, որ Խաչատուրովը կալանքի տակ մնա, քանի որ “նա Խաչատուրովին դիտարկում է որպես վտանգ, մտավախություն ունի, որ կարող է իրեն խանգարել Հայաստանի համար ոչ ձեռնտու փաստաթղթեր ստորագրել”։

Օրերս հայտնի դարձավ Ռուսաստանում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանի և նրա որդու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ձերբակալման մասին։ Այդ նորությունը հասարակությանը շոկի ենթարկեց։ Արմեն Սմբատյանը Երևանի կոնսերվատորիայի նախկին ռեկտորն է և ականավոր դիվանագետ։ Այլ կերպ ասած, մարդ, ում հարգում են և Հայաստանում, և արտերկրում։ Սերգեյ Սմբատյանը ևս հայտնի է արտերկրում։ Նրա նվագախումբը հանդես է եկել հայտարարությամբ, որ դիրիժորի ազատության հարցը երկրի հեղինակության հարցն է։ ” Սմբատյանի նկատմամբ բուռն վերաքննությունները առաջացրին և ներքին, և միջազգային լսարանի տարակուսանքը։ Համոզված ենք, որ գործընթացի անկողմնապահության դեպքում Սմբատյանին հնարավորություն կտան վերադառնալ մշակութային գործունեությանը, որը Հայաստանի համար արտակարգ մեծ նշանակություն ունի”,-ասվում է նվագախմբի երաժիշտների հայտարարության մեջ։

Հորինված մեղադրանքներով Նիկոլ Փաշինյանը քրեական գործեր է նախաձեռնում այն մարդկանց դեմ, ովքեր ունեն սեփական քաղաքական դիրքորոշում և չեն կաշկանդվում այդ մասին հասարակայնորեն հայտնել։
Փաշինյանը և Ալիևը շատ պարզ նպատակներ են հետապնդում հայկական հասարակության գլխատում, Արցախի բնակիչների փրկության համար բացահայտ ելույթ ունեցողների մեկուսացում։

Էլ ո՞վ կասկածներ ունի, որ նրանք համաձայնեցված են գործում։ Ինչպես ասում են, հետևեք ձեռքերին։ Առաջատար եվրոպական Euronews մեդիախմբին Փաշինյանի և Ալիևի տված համաժամանակյա հարցազրույցից հետո պարզ դարձավ, որ երկու առաջնորդներն էլ իշխանությունը պահպանելու համար պատրաստ են խաբել և զոհել իրենց քաղաքացիներին։ Ամբողջական սիմբիոզ։ Մեկնաբանությունները թողնում ենք ձեզ։

Աղբյուրը` Telegram
Հեղինակի դիրքորոշումը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ։

Comments (1)

  • Փաշինյանը սխսլը սխալի ետևից է գործում, վնաս հասցնելով իրեն և ամենակարևորը հայաղտանին անհասկանալի է ինչ է ուզում սմբատյաններից, որոնք հայաստանի պատիվը նիայն բարձր են պահել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև