Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հայտարարել է, որ երկրում գրանցվել է երրորդ և հաջորդ երեխայի ծնելիության աճ։ Նրա խոսքով 2018 թվականին այդ խմբում 8271 նորածին կար, իսկ 2022 թվականին արդեն 11956, այսինքն գրանցվել է 44,6%-ի աճ։
Նախարարը նշել է, որ դրա պատճառը Կառավարության աջակցությունն է վերջին տարիներին։ 2022 թվականի սկզբից գործում է “Երրորդ և հաջորդ երեխայի ծնվելու դեպքում ընտանիքի ֆինանսական աջակցության” ծրագիրը, որի շնորհիվ 2023 թվականի վերջի դրությամբ աջակցություն է ստացել 21 804 երեխա։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան