Կարատեիստները 9 մեդալ են նվաճել

 | 

Հայ կարատեիստները հաջող ելույթ են ունեցել Լաս-Վեգասում ավարտված խոշոր միջազգային North American Open 2024 մրցաշարին։ Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի հաղորդմամբ մեր մարզիկները նվաճել են 9 մեդալ. 5 ոսկե, 1 արծաթե, 3 բրոնզե։ Մեր շնորհավորանքնե՜րը։

Ոսկե մեդալակիր են դարձել Սուրեն Հարությունյանը, Նորիկ Մակարյանը, Գոռ Նազարյանը և Նորիկ Մխիթարյանը։ Գևորգ Ղամբարյանը զբաղեցրել է երկրորդ տեղը, իսկ Էդուարդ Վաղարշակյանը, Կարեն Անդրիկյանը և Հասմիկ Ուշակյանը նվաճել են բրոնզե մեդալներ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև