Զբոսաշրջության ոլորտը շարունակում է ակտիվորեն վերականգնվել համավարակից հետո։ Հայաստանի զբոսաշրջության կոմիտեն հայտնում է, որ առաջին կես տարվա ընթացքում մեր երկիր է այցելել ավելի քան մեկ միլիոն զբոսաշրջիկ։ Այդ ցուցանիշը 30%-ով ավելի է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Նշվում է, որ Հայաստան եկող զբոսաշրջիկների հիմնական մասը 36-63 տարեկան քաղաքացիներ են։
Ակտիվության պիկը ամառվա առաջին ամիսն է եղել։ Հունիսին մեր երկիր է այցելել 199 000 հյուր։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան