Հայաստանի իշխանությունները որոշում են կայացրել արտիստներին և երաժիշտներին վճարումներ կատարել միջազգային փառատոններում հաջողությունների համար։ Ցանկում ավելի քան 150 միջոցառումներ կան. կինո, թատրոն, երաժշտական, ստեղծագործական փառատոններ, որոնք լայն տարածում ունեն։ Դրանց թվում են Էդինբուրգի և Ավինյոնի փառատոնները, Վենետիկի և Ֆլորենցիայի ստեղծագործական բիենալեները, Զալցբուրգի և Վարշավայի երաժշտական փառատոնները։
Որոշ դեպքերում նվաճում կհամարվի ուղղակի մրցութային ծրագրի մեջ ընդգրկվելը, օրինակ Կաննի, Բեռլինի և կինոպրոդյուսերների միջազգային ասոցիացիայի այլ կինոփառատոններում։
Նախատեսված են վճարումներ 130-ից 800 հազար դրամ, դրանք կվճարվեն տարվա ընթացքում։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան