Քաղաքացիներին հարկային հանումներ կտրամադրվեն

 | 

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտնել է, որ հարկային հայտարարագիր ներկայացնելիս Հայաստանի քաղաքացիները կարող են եկամտահարկից հարկային հանումներ ստանալ մինչև 100 հազար դրամի չափով։ Նախատեսված են նաև առողջապահության ծախսերի փոխհատուցում մինչև 50 հազար դրամի չափով, կրթության ծախսերի դիմաց մինչև 100 հազար դրամ, ընդորում փոխհատուցման ընդհանուր գումարը չի կարող գերազանցել 100 հազար դրամը։

2023 թվականի հայտարարագրերը պետք է ներկայացնել մինչև մայիսի 1-ը։ Այժմ Պետեկամուտների կոմիտեն հայտարարագրերի ներկայացման համար կայք է ստեղծում, հետագայում կմշակվի նաև հավելված։
Այս տարի փուլ առ փուլ ուժի մեջ են մտնում եկամտահարկի համընդհանուր հայտարարագրման նորարարությունները, առաջ դրանք ներկայացնում էին միայն պաշտոնատար անձինք։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև