Մեր ղեկավարության որոշ արտաքին քաղաքական առաջնահերթությունները տարակուսանք են հարուցում։
Օրինակ, Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Դավոսում մասնակցել է “Խաղաղության ուկրաինական բանաձևի” 4-րդ հանդիպմանը։ Դա արդեն նրա երկրորդ այցն է այդպիսի միջոցառումների, նախորդը տեղի էր ունեցել Մալթայում անցյալ տարվա հոկտեմբերին։
Հետաքրքիր է, որ անգամ արևմտյան մամուլն է հեգնանքով ամփոփում Դավոսի բանակցությունների արդյունքները, նշելով, որ ամենակարևոր նվաճումը դարձավ մեծ քանակությամբ մասնակիցների “ընտանեկան լուսանկարը”։
Եվ այդ ամենը Ուկրաինայի համար ավելի հաճախ հնչող բացասական կանխատեսումների ֆոնին։ Անգամ Վաշինգտոնն է արդեն հայտարարել, որ ռազմական օգնության նոր չափաքանակ չի պատրաստում, քանի այդ նպատակների համար նախատեսված բյուջե չկա։ Էլ ինչ ասենք եվրոպական սկեպտիկների մասին Հունգարիայից և Սլովակիայից, Վիկտոր Օրբանն ու Ռոբերտե Ֆիցոն արգելափակում են Եվրոմիության կողմից նոր տրանշների հատկացումը Կիևին։
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այն, իհարկե, լիարժեք իրավունք ունի վարելու անկախ արտաքին քաղաքականություն և աջակցել, ում անհրաժեշտ է համարում։ Բայց դրա հետ մեկտեղ ոչ մի դեպքում չի կարելի մոռանալ սեփական պետության ազգային շահերի մասին։ Ահա այստեղ ծագում է ամենակարևոր հարցը. ինչպե՞ս ուկրաինամետ միջոցառման մասնակցությունը և Ուկրաինայի նկատմամբ հայկական ղեկավարության անթաքույց համակրանքը կօգնեն Հայաստանին։ Չէ որ այդպիսի վերաբերմունքը արթնացավ բոլորովին վերջերս։ Ռուս-ուկրաինական հակամարտության սկզբից Երևանը չեզոք դիրքորոշում էր պահպանում և բացահայտ աջակցություն չէր հայտնում ոչ մի կողմի։
Լրիվ տրամաբանական կլիներ իրավիճակը, երբ մեր իշխանությունները, ժողովրդավարական արժեքների և Եվրոպայի հետ մերձեցման տեսակետից ամենասկզբից Կիևի կողմը գրավեին և միանային արևմտյան աջակցությանը թեկուզ և բարոյապես։ Չէ որ այն ժամանակ եվրո-ատլանտյան միասնությունը անքակտելի էր թվում, իսկ ֆինանսական ռազմական օգնությունը այնքան մասշտաբային էր թվում, որ Արևմուտքում Ուկրաինայի հաղթանակի վերաբերյալ կասկածներ համարյա չկային։
Բայց ոչ, հայկական իշխանությունները իրենց դիրքորոշումը արտահայտեցին, երբ բոլորովին ակնհայտ դարձավ, որ Ուկրաինան անտակ փոս է, որը խրվել է կոռուպցիայի և գողության մեջ, և պարզապես չի կարող գոյություն ունենալ առանց կողմնակի աջակցության, մանավանդ պատերազմել։
Այդ իրավիճակում ցանկացած առողջ դատող մարդ հարց է տալիս իրեն. իսկ ինչու՞մ է Հայաստանի շահը։ Ինչու՞ էր պետք հակամարտության կողմերից մեկին ընտրել հենց հիմա։ Այդպիսի արտաքին քաղաքական շրջանցները կարելի է բացատրել միայն Արևմուտքի պահանջներով Հայաստանի հետ հետագա մերձեցման հետ կապված։ Ցուցադրելով իր հեռացումը Ռուսաստանից, Փաշինյանը այժմ ստիպված կլինի համաձայնել արևմտյան գործընկերների բոլոր ցանկությունների հետ, որպեսզի կատարյալ մենության մեջ չմնա։
Այդ ֆոնին որքան էլ որ տարօրինակ չէ հնչեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանի խելացի միտքը այն մասին, որ այլ պետությունները մեր երկրի հետ հարաբերություններում հետապնդում են իրենց շահերը, և անգամ Ֆրանսիան խոսում է մեր նկատմամբ իր սիրո մասին ոչ մեր սիրուն աչքերի համար։
Միայն թե Սիմոնյանը սահմանափակվեց այդ դատողությամբ և այն չզարգացրեց, չէ որ այդ դեպքում պետք էր պատասխանել ոչ հարմար հարցին. իսկ ինչո՞ւ ենք մենք ուրիշների շահերին տուրք տալիս այն իրավիճակներում, երբ բացահայտ երևում է, որ ոչ մի շահ չենք ստանա։ Իսկ խաղադրույքը մրցավազքի վերջում արվել է կաղ նժույգի վրա, որը անգամ վերջնագծին չի հասնի։ Եվ ամենակարևորը, անմիտ կլինի սեփական պարտության մեջ ուրիշ նժույգներին մեղադրել։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Хекавары петк э лини хелаци чайник форцвац есасер Ир еркри нкатмамб арачнаертутйуны та Ир еркри еркри анвтангутйан Ир нпатакы петк э лини Ир еркри заргацумы воч те фохоциц ми ахах анграгет эш брнек берек глхнерис патуас саркек воры мтацум э чамбордутйан масин у Ир банки гумари масин азар амод николин мер жоховурди тарапанеы нра ерехоц вра кандви нра туны инчпес канадец мер арцахы амон никол паштпанохнерин тууу дранц вра 100000000 ангам