Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ընդհանուր կրթության և արտադպրոցական հաստատությունների համակարգման բաժնում պատմել են, որ երկրի ուսումնական կենտրոններում այս պահին կրթություն է ստանում Արցախի 17 հազար երեխա։ Նաև աշխատանքի են ընդունվում ավելի շատ արցախցի մանկավարժներ։
Նշվում է կրթական համակարգերի տարբերությունը Արցախում դպրոցականների համար պարտադիր էր 9- ամյա կրթությունը, Հայաստանում 12-ամյա։ Այժմ աշխատանքներ են կատարվում տեղահանվածներին երկրի դպրոցական կյանքում ինտեգրման համար։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան