Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է ֆուտզալի լավագույն խաղացող և լավագույն մարզիչ 2023 քվեարկության արդյունքները։ Լավագույն խաղացող է դարձել Հայաստանի ազգային հավաքականի անդամ Վլադիմիր Սանոսյանը, ով հավաքել է 61 միավոր։ Լավագույն մարզիչ է դարձել ֆուտզալի ազգային հավաքականի մարզիչ Ռուբեն Նազարեթյանը, նա հավաքել է 75 միավոր։
Լավագույն խաղացողների շրջանում երկրորդը Հայաստանի հավաքականի դարպասապահ Լուան Մյուլլերն է (42 միավոր), երրորդը հավաքականի խաղացող Ժոաո Գիլյերմե Կարվալյոն (13 միավոր)։ Մարզիչների շրջանում երկրորդ տեղը զբաղեցրել է Հայաստանի գործող չեմպիոն “Երևան ՖԱ”-ի մարզիչ Խաչատուր Միքայելյանը (33 միավոր), երրորդ տեղը “Լեոստանդկոինի” գլխավոր մարզիչ Էդգար Կիրակոսյանը (18 միավոր)։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան