Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով տարեկան ինֆլացիան երկրում նոյեմբերին անցյալ տարվա համեմատ կազմել է -0,5%։ Գների նվազում ամենաշատը գրանցվել է ալկոհոլի և ծխախոտի ոլորտում(-8,5 %), ռեստորանային և հյուրանոցային բիզնեսում (-6,9%), հագուստի և կոշկեղենի ոլորտում, ինչպես նաև ժամանցային և զվարճանքների ոլորտում (5, 6%)։ Մթերային ապրանքների ինֆլացիան մեկ ամսում աճել է 0,8%-ով։
Մեկ տարվա ընթացքում մթերային ապրանքների գները փոխվել են հետևյալ կերպ։ Զգալիորեն էժանացել են կարագը և յուղերը (19, 7%), հացը և ձավարեղենը (15,5%), ինչպես նաև ձուկն ու ծովամթերքը (-6,4 %), շաքարն ու քաղցրավենիքը (-6,2%)։ Դրա հետ մեկտեղ շշալցված ջուրը թանկացել է 14%-ով, կաթնամթերքը ու ձուն 3,4%-ով։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան